News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Կիեւում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձդնեստրից, որտեղ գտնվում են ռուս զինվորականները, հնարավոր հարձակումը ապտակ կլինի, որին Ուկրաինան պատասխան հարված կտա, հաղորդում է UNIAN լրատվականը:

Զելենսկին նշել է, որ Մերձդնեստրից հնարավոր հարձակումը համաշխարհային սխալ կլինի, ինչի մասին քննարկել են Մոլդովայի նախագահի հետ:

«Մենք որոշակի ազդանշաններ ենք ստանում։ Դրանք տհաճ են։ Սակայն այդ մարդիկ պետք է իմանան, որ գտնվում են Մերձդնեստրում՝ Մոլդովայի ժամանակավոր օկուպացված տարածքում, եւ որ մեզ համար այդ քայլը ոչ թե հարված կլինի, այլ ապտակ, որին մենք անպայման կպատասխանենք հարվածով»,- ասել է Զելենսկին։

«Մենք ուշադիր հետեւում ենք Մոլդովայի Մերձդնեստրյան շրջանում իրավիճակի զարգացմանը եւ այս փուլում տարածաշրջանից անխուսափելի սպառնալիքներ չենք տեսնում», - ի պատասխան Զելենսկիին`ասել է Մայա Սանդուն`հավելելով, որ անում են ամեն հնարավորը, որպեսզի Մերձդնեստրը զերծ մնա Ուկրաինայի խաղաղությանն ու անվտանգությանն սպառնալիքներ ստեղծելուց:

«Պայմանավորվել ենք միասին աշխատել` կայունությունը պահպանելու եւ իրավիճակը ապակայունացնելու ցանկացած սադրանքից կամ փորձից խուսափելու համար»,- եզրափակելով իր խոսքն ասել է Սանդուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ