News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալով, ես չեմ հեռանում քաղաքականությունից․ ես՝ որպես քաղաքացի, պետք է մասնակցեմ  երկրի կառավարմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, ՔՊ-ական Տիգրան Ուլիխանյանը:

Նշենք, որ երեք օր առաջ Տիգրան Ուլիխանյանը հայտարարեց, որ լքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ուլիխանյանի խոսքով՝ այն քաղաքական հարթակը, որի միջոցով ինքը մասնակցել է երկրի կառավարմանը, այլեւս չի կարող ծառայել իր ծրագրերի իրականացման համար:

«Ցանկացած քաղաքացի, քաղաքական թիմի մեջ ներգրավվելիս, մեկ նպատակ ունի՝ իշխանության գալով իրականացնի իր  քաղաքական հավակնությունները, եւ այնպի քաղաքական հավակնություններ, որոնք վերաբերում են երկրի զարգացման իմ պատկերացումնեիրին, ես իրականացրել եմ այդ քաղաքական հարթակի միջոցով: Ես, ինչպես ասել եմ, այդ հարթակի միջոցով չեմ կարող ծառայել մեր երկրին, հետեւաբար պետք է հրաժեշտ տամ եւ իմ այդ հավակնությունները բավարարեմ այլ հարթակների միջոցով: Իմ աշխատանքից ազատման միակ պատճառը եղել է այն, որ վարչապետը դժգոհ է եղել իմ աշխատանքի արդյունքներից: Իսկ ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին, ապա այդ լուրերին վերաբերվում եմ որպես բանսարկություններ, եւ իր հետ  հարաբերությունները ինչպես եղել են, այնպես էլ մնում են»,- ասաց նա:

Հարցին՝ ՔՊ-ից դուրս գալով արդյո՞ք ինքը դադարեցնում է քաղաքական գործունեությունը, Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ ինքն իրեն քաղաքականությունից դուրս չի պատկերացնում․

«Ես միշտ պետք է լինեմ քաղաքականության մեջ, ես՝ որպես քաղաքացի, պետք է մասնակցեմ  երկրի կառավարմանը: Դրա համար պարտադիր չէ, որ լինեմ գործադիր իշխանության մաս: Դրա համար պետք է լինել քաղաքացի, որ ունի կարծիք, եւ կարող է այդ կարծիքի շուրջ համախմբել մարդկանց, եւ այդ կարծիքը պարտադրել քաղաքական մեծամասնությանը»։

Մանրամասները՝ տեսանյությում:

 

Տպել
Ամենաշատ