News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստանի սահման երթեւեկությունը վերականգնվել է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը`նշելով, որ խոսքը ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի մասին է:

Հայտարարության մեջ նշված է, որ այս փուլում մեքենաները կշարժվեն ժամանակավոր ճանապարհով, սակայն, միեւնույն ժամանակ, նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում իրականացնել:

Ճանապարհի վնասված հատվածը գտնվում է «չեզոք գոտում»՝ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանների միջեւ, վրացական Կազբեգի անցակետի եւ ռուսական Վերին Լարսի անցակետի միջեւ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Թերեք եւ Դեւդորակի գետերի վարարման հետեւանքով ճանապարհն անանցանելի էր դարձել. մաքսային անցակետերի աշխատակիցներն ու ճանապարհորդները տարհանվել էին: Այս պահին մոտ 260 բեռնատար սպասում է դեպի Ռուսաստան անցնելու հնարավորությանը:

Բացի այդ մայրուղու մի քանի հատվածներում քարաթափում է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 80 կիլոմետրը, ինչը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ