News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ծաղկի շուկայում բունտ է հասունանում, կան խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում։ NEWS.am-ի հետ զրույցում տնտեսվարող Ցոլակ Չադրյանը պատմեց, որ շուկան չի կարգավորվում, պետական որեւէ կառույց չի հետեւում ոլորտին։

Տնտեսվարողի խոսքով՝ իրենց շահույթը 80 տոկոսով կրճատվել է:

Ցոլակ Չադրյանը պատմեց, որ Լարսով արտահանումն իրականացնելիս պարբերաբար խնդիրների են բախվում․ «Մենք վարդերի շուկայի մեջ ունենք վարդի քանակի լճացում, ինչն արդեն մի քանի տարի է՝ առկա է: Մեր արտահանման միակ ճանապարհը Ռուսաստանն էր, ասում ենք ԵԱՏՄ շուկա, բայց դա հենց Ռուսաստանն է, ոչ Ղազախստան ենք արտահանում, ոչ էլ Բելառուս: Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը Լարսն է: Հիմա տարին 12 ամիս խնդրի առջեւ ենք կանգնած: Ձմռանն ասում են՝ ձյունը չենք կարող մաքրել, ամռանն էլ ջրհեղեղ է լինում: Չորս ամիս առաջ ՔՊ խմբակցությունը, Էկոնոիմիկայի նախարարությունը մեր մարզում քննարկում էին անում խնդրի վերաբերյալ: Ես ասացի՝ երբ ժամանակ եկավ արտահանման, մենք լոգիստիկ խնդիր ենք ունենանլու: Էկոնոմիկայի նախարարույթւոնից ասացին՝ խնդիրը լուծել ենք. լաստանավ ենք բերելու, բայց փաստորեն այսքան ամիս է անցել, բայց խնդիր լուծում չի ստացել»։

Տնտեսվարողը նշեց, որ ջերմոցատերերն ամբողջ արտադրանքը ստեղծել են վարկերի միջոցով․ «Մենք չենք կարող հարկեր տալ, աշխատավարձ տալ, պարարտանյութ գնել, այլ ընթացիկ ծախսերը հոգալ: Հիմա չեմ կարող կոնկրետ թվեր նշել, սակայն թվերն ահռելի են: Այսպես եթե մեկ ամիս շարունակվի, համոզված եմ՝ Հայաստանում շատ ջերմոցատներ կփակվեն: Այս ամենի մեղավորը չեմ կարող ասել, որ բացառապես մեր իշխանությունն է, որովհետեւ այստեղ նաեւ պատճառ է մեր ժողովրդի բնավորության վատ գծերից մեկն է. ասում ենք ինչ բացենք, ասում ենք՝ վարդերի շուկան լճացած է, մտածում են, թե չենք ուզում, որ շուկա նոր մարդ մտնի: Հիմա մեր երկրում արտադրվում է այնքան վարդ, որը կբավարարեր տասը Հայաստանի ներքին պահանջմունքը»։

Ցոլակ Չադրյանը պատմեց, որ իրենք՝ փոքր տնտեսվարողները, վարձում են մեկ ավտոմեքենա եւ վարդերն արտահանում․ «Չորս օր առաջ մեր մեքենաներից մեկը հետ եկավ, որի վրա մենք ունենք 250 կապ ծաղիկ: Կրել եմ մոտ 1 միլիոն դրամի վնաս, իսկ սա շարունակական բնույթ է կրում»:

Տպել
Ամենաշատ