News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզվեց, որ Ռուբեն Վարդազարյան ի հրապարակած սկանդալային ձայնագրության հերոս Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի եւ վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց նրան փոխարինելու գնացած ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը չգիտեր՝ արդեն վիրահատե՞լ են, թե՞ դեռ պիտի վիրահատեն Ջհանգիրյանին։

Դրանից հետո մամուլում արագ տեղեկություն տարածվեց, թե Ջհանգիրյանը, իրականում, գնացել է վիրահատության, որպեսզի հետո «վատառողջ լինելու հիմքով» հրաժարական տա եւ դուրս գա ԲԴԽ-ից։ Բայց դա ոչ թե հանրության պահանջն է, այլ՝ սորոսականների, որոնք մի քանի օր է՝ արշավ են սկսել նրա դեմ, Ջհանգիրյանին մեղադրելով արդարադատությանը միջամտելու մեջ։

Բանն այն է, որ այս մի կադրին սորոսական կոչվող հանրույթը չի նշանակել պաշտոնի եւ հիմա ուզում է ամեն կերպ փոխել, որ դատական համակարգն ու դատաիրավական բարեփոխումների գործն էլ իր ձեռքը վերցնի: ԲԴԽ-ից երեկ չէին ասում, թե որ հիվանդանոցում է Ջհանգիրյանը, ինչ առողջական խնդիր ունի, ինչն են վիրահատել, ասում էին՝ բժշկական գաղտնիք է։

Մենք, սակայն, պարզեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ ողնաշարի ճողվածք՝ «գրիժա» կա, նոր բան չէ, եւ նրա վիրահատությունը վաղուցվանից էր ծրագրված: Նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավելին, նրան հիվանդանոցում տեսել են ՀԱԿ անդամ, Ջհանգիրյանի երբեմնի թիմակից ու մտերիմ Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի հետ, եւ մարդկանց թվացել է, թե Հակոբյանն է ուղեկցում Ջհանգիրյանին։

Մենք զանգահարեցինք Հակոբ Հակոբյանին՝ հասկանալու, թե ինչպես է անցել վիրահատությունը, ինչ կարող է ասել Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակի մասին եւ ինչու է հենց ինքն ուղեկցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին։ Բայց պարզվեց՝ չի ուղեկցել, այլ իր առողջական խնդիրներով դիմել է «Արմենիա» ԲԿ, եւ այնպես է ստացվել, որ Ջհանգիրյանի հետ միաժամանակ է հետազոտություն անցել, հիմա էլ կողք-կողքի պալատներում պառկած են։

Մեր հարցին Լեդի Հակոբն արձագանքեց. «Հիվանդանոցում եմ, մեջքս բռնվել ա՝ պառկած եմ»։

- Դուք է՞լ եք պառկած, մեզ էլ թվացել էր՝ Գագիկ Ջհանգիրյանին եք ուղեկցել։

- Չէ, ես էլ կողքի պալատն եմ պառկած։

- Իսկ Ձե՞զ ինչ է եղել։

- Իմը իմ ասկոլկեքն են իրար եկել, իսկ իրենից տեղյակ չեմ։

- Պարզապես Ձեզ միասին են տեսել հիվանդանոցում։

- Չէ, ցավդ տանեմ, ես էլ եկա ռենտգեն ընկա, նայեցին, հիմա պառկած եմ։

- Իսկ Գագիկ Ջհանգիրյանից տեղեկություն ունե՞ք, վիրահատե՞լ են արդեն, ինչպե՞ս է նրա վիճակը։

- Նոր տղերքն ասացին՝ հենց նոր են բերել պալատ, յոթ ժամ է տեւել օպերացիան, ինչ ա եղել, տենց լսել եմ, հաստատ չգիտեմ։

- Իսկ Ձե՞զ մոտ ինչ վիճակ է։

- Իմ մոտ թեթեւ ուսերիս կողմը, մեկ էլ երիկամիս մոտ ասկոլկեք կային, դա են արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերի...
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դիմել է քաղաքացիներին եւ պայքարի կոչ արել
Քաղաքական գործիչը կալանավայրից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 12-ին ընթերցել է նրա կինը...
Համընդհանուր ապատիան Հայաստանում խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. փորձագետ
Հասարակությունն ընդհանուր ապատիայի մեջ է...
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյանը պնդում է՝ իր նկատմամբ ճնշումները շարունակվում են
Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ