News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կրկին հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում: Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է նշանակել 4մլն 817 հազար դրամի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eօos» եւ «ԷԿՈՍ» մակնշմամբ 6 հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաեւ «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թեւ», «պաղեցված հավի դոշ» եւ «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ: Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել:

Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
Ամենաշատ