News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։

Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռեւս  նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլեւ իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթեւոս Ասատրյանի աջակցությունն ունի։

Ի դեպ, Ալագյազը միակ  համայնքն է, որտեղ աշնանը սպասվող ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական կարգով, այլ՝ մեծամասնական: Այսինքն՝ թեկնածուները ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվելու, այլ՝ միայնակ։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մինչեւ 4 հազար բնակիչ ունեցող համայնքներում մեծամասնական ընտրակարգն է գործում:

Իհարկե, ՔՊ-ում օրենքի իմացության հետ կապված խնդիրներ ունեն եւ օրերս կուսակցության ֆեյսբուքյան էջով ներկայացրին ցանկ՝ կից գրելով, որ այս մարդիկ են գլխավորելու «առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները»։

Երեկ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ կուսակցությունում չգիտե՞ն, որ Ալագյազում այլ ընտրակարգ է գործելու։ Պատգամավորը դրական պատասխան տվեց՝ ասելով, թե պարզապես իրենց թեկնածուներին են ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ