News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են ավելի քան 1 տոկոսով, ներդրողներն այս տեսակի հումքի մատակարարման կրճատում են ակնկալում, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 1.23 տոկոսոով՝ մինչեւ 112.34 դոլար բարելի դիմաց, իսկ WTI տեսակի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 1.02 տոկոսոով՝ մինչեւ 110.69 դոլար։

Երեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են՝ շուկայում առաջարկի կրճատման ակնկալիքով G7 երկրների կողմից Ռուսաստանի Դաշնությունից նավթի առավելագույն գների հնարավոր սահմանման քննարկման կապակցությամբ։ Բայց կա նաեւ Ռուսաստանից նավթի ներկրման ԵՄ-ի էմբարգոյի տարբերակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ