News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը` քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտությունից, հսկայական տարածքներ կորցնելուց և բանակը ջլատելուց հետո` ոչ միայն կենդանի լինի կամ ազատության մեջ, այլ նաև շարունակի ցինիկ ասուլիսներ տալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Չի եղել և չկա այդպիսի բան: Ոչ ամենահետամնաց աֆրիկյան ժամանակակից Մասսայի ցեղը կհանդուրժեր նման բան, ոչ էլ առավել ևս զարգացած ու ժողովրդավար որևէ ժամանակակից երկիր:

Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում:

Կապիտուլյանտական անբարո մենախոսությունը հետևյալի մասին էր`

1. «Նախկինները» բնականաբար մեղավոր ու մեղավոր են,

2. Հայ ժողովուրդը մեղավոր է ու դավաճան,

3. Հայոց բանակը մեղավոր է ու անպատրաստ,

4. Վլ. Պուտինը, Ս. Լավրովն  ու Ռուսաստանի  խաղաղապահները մեղավոր են,

5. ԵԱՀԿ ՄԽ նույնպես մեղավոր է,

6. Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղավոր են,

7. Լրատվամիջոցները մեղավոր են,

8. Ընդդիմությունը մեղավոր է,

9. Ադրբեջանը մեղավոր է,

10. Աշխարհակարգը մեղավոր է,

11. Գերիների ծնողները մեղավոր են,

12. Ինքը ոչ մի բանում մեղավոր չէ և ընդհանրապես` ամենահայրենասեր մարդն է (եթե հայ չէ` ճիշտ է ասում):

Հետևաբար ասում է` ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել: Տղա եք` դեմս առեք ու տեր կանգնեք ձեր հայրենիքին:

Ուրիշ ասելիք չկար դավաճանի երեկվա ասուլիսում:

Հ.Գ.

Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որոնք բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել: Նրանք ինքնասիրություն ունեցող ԶԼՄ-ներ են»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ