News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը ԲՐԻԿՍ-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) միանալու հայտ է ներկայացրել , հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեին։

Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին «լրացուցիչ օգուտներ» կբերի երկու կողմերին։ Խաթիբզադեն նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 30 տոկոս է կազմում, իսկ խմբում ընդգրկված պետությունների ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 40 տոկոսը:

Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ելույթ ունեցավ ԲՐԻԿՍ+ առցանց գագաթաժողովին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով։ Նա հայտարարեց, որ «Իրանի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դիրքը կարող է այն ԲՐԻԿՍ-ի կայուն եւ հուսալի գործընկերը դարձնել»։

Ասոցիացիային միանալու երկրի ցանկության մասին հայտարարել է նաեւ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։ «Մենք ձգտում ենք ազգերի այս խմբի լիիրավ անդամ լինել։ Մենք մթերքների անվտանգ եւ պատասխանատու մատակարար ենք եւ ճանաչված խաղացող կենսատեխնոլոգիայի եւ կիրառական լոգիստիկայի ոլորտում»,- ասել է նա հունիսի 24-ին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Իրանն ու Արգենտինան դիմել են ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ «Մինչ Սպիտակ տանը մտածում էին, թե էլ ինչ անջատեն, արգելեն եւ փչացնեն աշխարհում, Արգենտինան եւ Իրանը ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել»,- գրել է նա Telegram-ում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է վերաբերվում ԲՐԻՍ-ի հնարավոր ընդլայնմանը, սակայն «այդ խնդրին պետք է շատ զգույշ մոտենալ»։ Ռուսական կողմն առաջարկում է ընթացակարգեր եւ պահանջներ սահմանել անդամակցության թեկնածուների համար, ասել է նա։ Ըստ Ուշակովի՝ նախ պետք է որոշակի ձեւաչափեր գտնել, որոնք սկզբնական փուլում թույլ կտան համագործակցել ասոցիացիայի հետ դիտորդի կարգավիճակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ