News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Մերձոմսկովյան Զարեչիե գյուղում հայտնաբերվել են գործարար Եվգենի Պալանտի եւ նրա կնոջ մարմինները։ Նրանք սպանվել են դանակի հարվածներից, տեղեկացրել է zerkalo.io-ն՝ հղում կատարելով Մոսկվայի մարզի ՔԿ Գլխավոր քննչական վարչությանը։

Գործարարին եւ նրա կնոջը սպանված են գտել ներսից փակված բնակարանում։ «Զարեչիե գյուղի բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիակները. տղամարդը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից, կինը մահացել է կրծքի շրջանում դանակի հարվածից, պարանոցի եւ ձախ ձեռքի վերքերից, որոնք հասցվել են կտրող գործիքով։ Բնակարանի դուռը ներսից բանալիով փակ է եղել»,- լրագրողներին տեղեկացրել են Մոսկվայի մարզի ՔԿ Գլխավոր քննչական վարչությունում։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալներով՝ 48-ամյա Պալանտի եւ 50-ամյա կնոջ դիերը հայտնաբերել է ամուսինների դուստրը։

Հարուցվել է քրեական գործ։

Եվգենի Պալանտը աբխազական «Ա-Մոբայլ» բջջային օպերատորի համասեփականատերն էր, ինչպես նաեւ պատկառելի բաժին ուներ «Ինսթալսայթ» ինժինիրինգային ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում կապի համակարգերի ստեղծման եւ սպասարկման ոլորտում։

Ապրիլին Մոսկվայում սպանված են հայտնաբերել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւին, նրա կնոջն ու դստերը։ Քննության վարկածով Ավաեւը սպանել էր իր մերձավորներին, հետո սպանել էր իրեն։

Գազի ոլորտի եւս մեկ ռուսաստանցի միլիոնատեր ապրիլին  մեռած է գտնվել Իսպանիայում։ Ոստիկանության նախնական վարկածով՝ 55-ամյա գործարարը կացնով եւ դանակով սպանել էր կնոջն ու դստերը, երբ նրանք քնած էին, հետո կախվել էր։

Իսկ մայիսին մոսկվացի շամանի նկուղում հայտնաբերվել էր «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Սուբոտինի մարմինը։ Ռուսաստանի ՔԿ-ում նրա մահվան պատճառ նշել են սրտի անբավարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» ․․․
Եգիպտացիները վրդովված են Կահիրեի եկեղեցում մահացու հրդեհին դանդաղ արձագանքից
Եգիպտացիները վրդովված են այն հաղորդագրություններից, որ հրշեջներից եւ բուժաշխատողներից ավելի քան մեկ ժամ է պահանջվել, որպեսզի արձագանքեն ղպտիական քրիստոնեական եկեղեցում բռնկված հրդեհին․․․
Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին
Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին․․․
Փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ դի․ զոհերի թիվը հասավ 7-ի
Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ․․․
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը միացել է «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքների վերացման աշխատանքին
Դեսպանությունը դիմումներ է ստանում ռուսաստանյան բժշկական հաստատություններից․․․
Պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ