News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը: Այս մասին Facebook-ի իր էջոըւմ գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

Ըստ էության ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։

Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։

Հարկ է նշել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդեն իսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։

Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։

Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը,  ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել  ցանկացած եղանակով դրա իրականացման համար։

Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը. Քաղաքապետ
Քաղաքապետը նշեց, որ քաղաքից տարհանվում են նաեւ մշակութային կոթողները, իսկ եկեղեցու վրայի խաչքարերը հանվել են այն նկաատառումներից ելնելով, որ հետագայում չպղծվեն ադրբեջանցիների կողմից...
Տնազուրկ հայը նորից զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Հասրաթյան
Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ...
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը...
Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. Արցախի ԿԳՄՍ փոխնախարար
Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը, Ներքին Սուսի….
Օրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակարգին դեմ են. Անդրանիկ Թեւանյան
«Պողոսներին» հասան միայն ֆեյսբուքյան լայվերն ու պոպուլիստական խոստումները։ Ինչպես նաև՝ հոսանքի, ջրի, գազի, լայն սպառման ապրանքների թանկացումները, բանկային թալանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ