News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի անդամներին՝ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավար Շիրիշկումար Ռավանի գլխավորությամբ։

Առաքելությունը կազմված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իրանի, Իսրայելի, Թաիլանդի տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային փորձագետներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աղետների կառավարման, Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աղետների ռիսկերի կանխատեսման, դրանց կանխարգելման և նվազեցման հնարավորությունների և  տիեզերական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։

Առաքելության թիմի ներկայացուցիչները Հայաստանում են՝ «Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովին» մասնակցելու և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով։

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ