News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։

Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։

Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ