News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռեւս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:

«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նոր զորակոչվողներին տանում են առաջնագիծ, Սահակ Սահակյանը պատասխանեց. «Զորակոչվողները չեն գնում առաջնագիծ: Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել, բոլոր նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր եւ նշանակվում են ծառայության հրաձգային  ուսումնական գումարտակներում: Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս, այսինքն մինչեւ ուսումնական փուլի ավարտը: Նպատակը նա է եղել, որ զինվորները ոչ լրիվության պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն նրանք մարտական հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո»:

Տպել
Ամենաշատ