News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն արդարացվեց 2020 թ. հոկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների գործով:

24.kg-ի  փոխանցմամբ՝ դատախազները խնդրել էին մեղադրական դատավճիռ կայացնել բոլոր մեղադրյալների համար եւ ազատազրկել նրանց տարբեր ժամկետներով։ Դատավոր Ուբայդուլա Սաթիմկուլովը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, ընթերցեց դատավճիռը, ըստ որի՝ բոլոր մեղադրյալներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով։

Նախագահի ապարատի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը կալանքից ազատ արձակվեց դատարանի դահլիճում։

Դատարանը ճանաչեց արդարացվածների վերականգնման իրավունքը:

2020 թ. հոկտեմբերի 5-6-ը Բիշքեկում հանրահավաքներ տեղի ունեցան որպես խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի նշան: Ապա անկարգություններ սկսվեցին։ Հոկտեմբերի 6-ին հանրության ճնշման տակ ԿԸՀ-ն ստիպված եղավ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Մի քանի դատապարտված քաղաքական գործիչներ ազատ արձակվեցին։

Հոկտեմբերի 9-ին Ալմազբեկ Աթամբաեւը, նրա համախոհները, Օմուրբեկ Բաբանովը եւ այլոք հայտարարեցին հերթական հանրահավաքի մասին։ Հրապարակում Սադիր Ջապարովի կողմնակիցների եւ պետության նախկին ղեկավարի միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ:

Ավելի ուշ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն եւ Ներքին գործերի նախարարությունը կալանավորեցին նրանցից շատերին, այդ թվում՝ Ալմազբեկ Աթամբաեւին, ակտիվիստ Թեմիրլան Սուլթանբեկովին, Ֆարիդ Նիյազովին, Կանատ Սագիմբաեւին, Կուրսան Ասանովին։ Ոմանք մինչ օրս կալանքի տակ են մնում։ Մյուսների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ