News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության պատգամավոր Արթուր Դավթանին 67 կողմ ձայնով ընտրում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նրա հետ մրցակցող՝ կյանքը հայրենիքին նվիրած, հերոս Գևորգ Արշակյանի մորը՝ տաղանդավոր իրավաբան, 26 տարվա դատավոր Նաիրա Հովսեփյանին «տալիս» է 0 ձայն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա նաեւ նշել է. «Սա է այսօրվա իշխանության դեմքը, թեև սրանք վաղուց են ապացուցել, որ կյանքը հայրենիքին նվիրելուն պատրաստ մարդիկ իրենց ոխերիմ հակառակորդներն են…։ Կամ արդյո՞ք հնարավոր է թայֆաբազության այս թվաբանական դրսևորումն առհասարակ ընտրություն համարել»։

Տպել
Ամենաշատ