News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Հանրության մոտ այս հանդիպման շուրջ, ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, որոշակի ակնկալիքներ կան:

Սակայն փորձագետը վստահ է, որ հանդիպումն արարողակարգային բնույթ է կրում:   

«Մենք տեսնում ենք Թուրքիայի հայտարարությունները, Հայաստանի վարչապետի արձագանքը: Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերություններում առարկայական քայլեր դեռ չենք նկատում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ սա արդեն Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն է: Երկու հանդիպումները կայացել են Մոսկվայում եւ Վիեննայում: Վերջին հանդիպումը, որը կայացել է Վիեննայում, ՀՀ ԱԳՆ-ն որակել է որպես «անկեղծ եւ պրոդուկտիվ» եւ վստահեցրել, որ կողմերը «հաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակել առանց նախապայմանների գործընթացը»:

Թուրքիան նպատակ ունի բացել «Զանգեզուրի միջանցքը» եւ հապաղում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ սպասելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:  

«Պետք է ճիշտ հաշվարկել այդ երկրների հետ հարաբերությունները եւ համապատասխան քաղաքականություն վարել»,-ասաց թուրքագետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ