News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի հայտարարությանը, https://news.am/arm/news/709373.html թե ԶՈՒ նպատակն է ժամկետային զինծառայողներին հանել առաջնագծից: Գրառման մեջ ասվում է․

«Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սահակ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դեռ նախորդ տարի իշխող ուժի ղեկավարի և նրա թիմակիցների՝ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են:

«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն»,-ասել է նա։

Փաստացի Փաշինյանի ու նրա թիմի՝ պարտադիր ժամկետային ծառայության կրճատման մասին հայտարարության շարժառիթը եղել է 2021 թվականի նախընտրական ժամանակահատվածը, որն օգտագործելով վերջիններս այն որպես նախընտրական խոստում էին ներկայացնում։

ԳՇ պաշտոնյան նշել է, որ քննարկումներ եղել են, բայց կրճատման հիմնավորումներ դեռևս չկան՝ ակնարկելով, որ դա միայն ցանկությունից չէ կախված, այլ խնդիրների լուծման հնարավորությունից։

Փաստացի գլխավոր շտաբը պնդում է, որ ՀՀ-ն նման բան իրեն չի կարող թույլ տալ, սակայն դա քիչ հետաքրքիր է քաղաքական իշխանությանը, ով իր ներքաղաքական շահերն իրացնելիս պատրաստ է ցանկացած քայլի միայն թե իշխանությունը չկորցնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ