News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հավանաբար տեղի կունենա հուլիսի 2-ին, որի ընթացքում նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել խորհրդի գիտնական անդամները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Գիտնական անդամներից յուրաքանչյուրը թեկնածու է, եւ ոչ մեկին առանձին առաջարկություն արվել չի կարող: Նախագահը կընտրվի բոլոր անդամների փակ քվեարկության արդյունքում: Դրա համար կոնկրետ որեւէ մեկի, այդ թվում՝ իմ ընտրվելու մասին խոսելը դեռ վաղ է: Ուղղակի անունս շրջանառվել է մամուլում: Գուցե ես ինքս քվեարկության ժամանակ իմ օգտին չքվեարկեմ»,- նշեց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։  Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեցhttps://news.am/arm/news/708622.html Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն էր։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԲԴԽ նախագահի ապագա հնարավոր թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ