News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հարկատուներն այժմ պաշտոնապես սեքս-երեկույթներ կազմակերպող ընկերության բաժնեթղթերի սեփականատեր են, տեղեկացրել է CNN-ը։

Killing Kittens ընկերությանը տրամադրված պետական վարկը՝ համավարակի  հաղթահարմանն օգնելու նպատակով, վերածվել է ընկերության բաժնեթղթերի փաթեթի, հաստատել է Բրիտանական բիզնես-բանկը։

Killing Kittens ընկերությունը, որը կազմակերպում է երեկույթներ մեծահասակների համար այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Լոնդոնը եւ Նյու Յորքը, 2020թ. ներդրումներ է ստացել Մեծ Բրիտանիայի կառավարության «Ապագայի հիմնադրամից», որի նպատակն էր օգնել ստարտապերին կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում։

Ընկերությունը հիմնվել է 2005թ. Էմմա Սեյլի կողմից եւ կազմակերպում է երեկույթներ միայն իր անդամների համար էքսկլյուզիվ վայրերում, որտեղ մարտահրավեր է նետվում «կայացած գենդերային կարծրատիպերին»։

Ընկերությունը կորոնավիրուսի պատճառով մտցված կարանտինի ժամանակ վեբ-կայքում գրանցել է թրաֆիկի 330 տոկոս աճ եւ այժմ իրեն անվանում է «ամենաարագ աճող սոցիալական ցանց մեծահասակների համար»։

Ինչ-որ պահի համավարակը ստիպել էր ընկերությանն իր բոլոր միջոցառումները եւ աշխատաժողովներն անցկացնել օնլայն՝ արագացնելով սեքս-տեխնոլոգիաների արդյունաբերություն (արագ զարգացող ճյուղ, որը ներառում է սեռական փորձի բարելավմանն ուղղված արտադրանք եւ ձեռնարկություններ) դուրս գալու գոյություն ունեցող պլանները։

«Ապագայի հիմնադրամը» մինչ այդ ընկերությանը տրամադրել էր 170 000 ֆունտ ստեռլինգի վարկ։

Այդ հիմնադրամի միջոցով կառավարությունը ձեռք էր բերել մասնաբաժիններ բազմաթիվ այլ ընկերություններում։ Այս տարվա մարտի դրությամբ 337 փոխարկելի վարկեր, որոնք տրամադրվել էին երկրի ընկերություններին, նույնպես վերածվել են բաժնետիրական կապիտալի այն բանից հետո, երբ այդ խաղացողները լրացուցիչ միջոցներ են ներգրավել։

Պատասխանելով Killing Kittens-ում ներդրումների մասին հարցին՝ British Business Bank-ի ներկայացուցիչը նշել է, որ «ընդունելիության բոլոր չափորոշիչներին համապատասխանող հայտերը վարկավորվել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ