News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով մեծ թվով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր, հայտնում է shamshyan.com-ը։

Քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Կայքի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Տպել
Ամենաշատ