News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպասարկել Ալիեւի շահերն ու օրակարգը, ակնհայտ է, որ շտապողականություն կա։ Դավաճանը շարունակում է երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն։ Այս մասին հունիսի 28-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ վերաբերում է Լաչինը շրջանցող ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության կետում նշվում է երկու կողմերի համաձայնությունը եւ 3 տարվա ընթացքում նախագծի հաստատումը։ Ինչո՞ւ են շտապում Ալիեւն ու Փաշինյանը։ Նույն հայտարարության մեջ կան չիրականացված կետեր։ Փաշինյանը մի օր ժողովրդին փաստի առաջ կկանգնեցնի։ Հետեւաբար, եթե գործող իշխանությունը մնա երկրի ղեկին, մենք կշարունակենք կորուստներ կրել։ Հենց այդ սպառնալիքների մասին ենք անընդհատ խոսում։ Հենց դրա դեմ ենք մենք պայքարում եւ դիմադրում թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգին։ Այս պայքարը տարվում է նաեւ Հայաստանի իշխանությունների դեմ, քանի որ վերջիններս չեն դիմադրում սպառնալիքին։ 

Միաժամանակ Նիկոլը շարունակում է վախեցնել պատերազմով։ Մեկ տարի առաջ նա խոստանում էր Արցախի ինքնորոշում, խաղաղության օրակարգ, բայց հիմա չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ավելին, նա սկսեց արդարացնել Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու քաղաքականությունը՝ ասելով, որ երաշխիքներ չկան։ Փաշինյանն ու Ալիեւը կարող են բլից պատերազմ կազմակերպել։ Փաշինյանը անընդհատ հիմնավորում է Ալիեւի հայտարարությունները՝ ասելով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ հարգելով մարդու իրավունքները եւ անվտանգությունը։ Մենք կանգնելու ենք պետության գոյության վտանգի առաջ»,- ասաց Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ