News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։ Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել եւ պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։

Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց․ խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երեւում է, թե ով է խեղդողը, եւ ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Ոչ միայն քրգործն է փակվել, այլեւ խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են․ նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան եւ որպես օրինակ մյուս ոստիկանների համար։ Եվ նա իր ենթակայությամբ ծառայող ոստիկաններին սովորեցնում է, որ իր նման ծառայեն իշխանություններին։ Այնպես որ, պատրաստ եղեք՝ հաջորդ հանրահավաքներին խեղդող ոստիկանների քանակը կրկնակի ավելանալու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ