News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել է էներգառեսուրսների համար կատարվող ներդրումները՝ Ուկրաինայի իրավիճակի ֆոնին, եւ կոչ է արել ակտիվացնել անցումը վերականգնվող էներգետիկային։

«Այն ժամանակ, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքները տարածվում են ամբողջ աշխարհում, որոշ երկրների արձագանքն աճող էներգետիկ ճգնաժամին այն է, որ նրանք ավելացնում են հանածո վառելիքի օգտագործումը եւ միլիարդավոր դոլարներ ներդնում ածխի, նավթի եւ գազի արդյունահանման մեջ, ինչը նպաստում է կլիմայական աղետի խորացմանը»,- նշել է նա չորեքշաբթի Nikkei թերթում հրապարակված հոդվածում։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կլիմայական աճող խնդիրների պայմաններում հանածո վառելիքի հետախուզման եւ արդյունահանման ենթակառուցվածքի ֆինանսավորման ավելացումը կտրված է իրականությունից, քանի որ էներգառեսուրսների այդ տեսակը «խնդրի լուծում չէ եւ երբեք այդպիսին չի դառնա»։

«Էներգիայի վերականգնվող աղբյուրներն են այն հարցի պատասխանը, թե ինչպես սահմանափակել կլիմայական փոփոխությունները եւ բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Եթե մենք մինչ այժմ եւ ավելի մեծ ծավալներով ներդրումներ կատարեինք էներգիայի վերականգնվող  աղբյուրների ոլորտում, նորից չէինք հայտնվի հանածո վառելիքի անկայուն շուկաների գերիշխանության տակ։ Ներդրողները նախկինի պես ներդրումներ են կատարում հանածո վառելիքի ոլորտում, իսկ կառավարությունները նախկինի պես միլիարդավոր սուբսիդիաներ են հատկացնում ածխի, նավթի եւ գազի արդյունահանմանը՝ ամեն րոպե մոտ 11 մլն դոլար»,- ավելացրել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել Քսանյակի խմբի մասնակիցներին փակել ածխի ենթակառուցվածքը՝ 2030-ին դրանից լիակատար հրաժարումով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների եւ 2040թ.՝ մնացած բոլորի համար։ Գուտերիշն ընդգծել է նաեւ մինչեւ 2030թ. ջերմոցային գազերը 45 տոկոսով կրճատելու եւ մինչեւ 2050թ. ածխաջրածնային չեզոքության հասնելու անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
Ամենաշատ