News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720,  իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:

Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:

Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14  վարչական վարույթ:

Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
Ռումինիայի բարձրահարկ շենքում ուժեղ պայթյուն է որոտացել. մեկ մարդ զոհվել է, տասնյակները տարհանվել են
Պայթյունի էպիկենտրոնում գտնվող բնակարանում ապրող կինը մահացել է․․․
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Ամենաշատ