News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին:

Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ում համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի:

Երեկվա հանդիպումը ՌԴ պյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ:

Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձեւ էլ թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տլու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա, արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:

Նա նաեւ հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:

Մեկ այլ ծնող էլ նշեց. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ