News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի հնագետները Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 6-ից 8 տարեկան չորս ացտեկ երեխաների ծիսական գերեզման են հայտնաբերել, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Գիտնականները ենթադրում են, որ երեխաները թաղվել էին 1521 թ. իսպանացիների կողմից ացտեկների մայրաքաղաքի գրավումից հետո՝ 1521-1620 թթ: Այնուհետեւ իսպանացիներն արգելեցին Հարավային Ամերիկայի բնիկ բնակչության կրոնական ծեսերի մեծ մասը, սակայն հետազոտողներն ապացույցներ են գտել, որ երեխաներին թաղում էին ացտեկներին բնորոշ տապանաքարերով եւ ծիսական առարկաներով:

Այդպես, ամենափոքր երեխան թաղված էր կաթսայի մեջ. համարվում էր, որ դրա ուռուցիկ ձեւն արգանդի է նման: Ավագ աղջիկը թաղված էր երեխան ձեռքին կնոջ մարմին պատկերող կավե մեծ արձանիկի հետ: Դատելով աղջկա գանգի վիճակից՝ հետազոտողները պարզել են, որ նա կարող էր անեմիա, թերսնում կամ վարակ ունենալ. Դա վկայում է այն մասին, որ նվաճմանը հաջորդած տարիներին բնիկ բնակչության կյանքը ծանր էր:

Հնագետները նրանց կողքին նաեւ ընծայ են գտել, որը ջրի հետ ասոցացվող կապույտ գույնի կերամիկական կաթսայի մեջ թռչնի ոսկորներ էր ներառում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ