News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծանրացված դատավարությունները, հայցերի եւ քրեական գործերի հսկայական քանակությունը, ինչպես նաեւ լուծված գործերի համեմատաբար ոչ մեծ քանակությունը նախաքննության հիմնական խնդիրներից են։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 29-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Նրա կարծիքով՝ խնդիրը նախաքննության ուշադրության կենտրոնացումն է ոչ թե արդյունքների, այլ պրոցեսի վրա։ Թեկնածուն խոստովանել է, որ երկրում իրականացվում են բազմաթիվ քննչական եւ ընթացակարգային գործողություններ, որոնք ձեւական տեսակետից ճիշտ են, բայց բովանդակային տեսակետից, մեղմ ասած, լիարժեք չեն։ «Անգամ եղել են փորձաքննության նշանակման դեպքեր, որոնց իրականացումը տեւել է ուղիղ 3 տարի։ Եվ այդպես է եղել ոչ թե այն պատճառով, որ փորձաքննությունը պարունակել է նման ծավալ, այլ որոշակի պրոցեսների պատճառով, որոնք տեղափոխել են դրա անցկացման ժամկետները։ Դրա արդյունք են դառնում ծանրացված վարույթները, ծանրաբեռնվածությունը, հայցերի եւ քրեական գործերի հսկայական քանակությունը նախաքննության վիճակում, ինչպես նաեւ ավարտված գործերի ոչ մեծ քանակությունը։ Նման իրավիճակը անշեղորեն տանում է այն բանին, որ մարդկանց մեջ ձեւավորվում է անարդարության զգացողություն։ Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»,- ասել է Վարդապետյանը։

Թեկնածուն հավաստիացրել է, որ խնդրի լուծումը գտնվել եւ գտնվում է իր ուշադրության կենտրոնում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Նա համոզված է, որ խնդրի լուծումը թույլ կտա էապես բարձրացնել դատախազական վերահսկողության արդյունավետությունը նախաքննության շրջանակում։ «Եթե դատախազը հետեւողական լինի իրեն ամրացված գործի քննության հարցում, քաղաքացիները երբեք չեն գա կառավարության շենքի մոտ՝ բողոքներով եւ պատշաճ քննություն անցկացնելու պահանջներով»,- ասել է Աննա Վարդապետյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ