News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ավելի ակտիվ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները՝ հույսը չդնելով քաղաքացիների ցուցմունքների վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 29-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Թեկնածուի կարծիքով՝ իրենք այլեւս իրավունք չունեն հույսը դնելու գործի մասին տեղեկություն ստանալու կամ այսպես կոչված հանցագործության հաղորդման վրա՝ բացառապես բանավոր ապացույցների կամ տուժածների հայտարարությունների հիման վրա։ «Ամբողջ քրեակատարողական մեխանիզմը մենք, պատկերավոր ասած, դնում ենք տուժածների կամ վկաների վրա։ Մենք առաջարկում ենք նրանց գալ եւ ցուցմունքներ տալ։ Փոխարենը, լավագույն դեպքում, առաջարկում ենք պաշտպանություն, այն էլ՝ զուտ ձեւական»,- նշել է Վարդապետյանը։

Նրա կարծիքով՝ 21-րդ դարում, տեխնոլոգիաների այսպիսի քանակության առկայության պայմաններում, որոնք, ըստ էության, թույլ են տալիս հետեւել եւ փաստագրել մարդու գրեթե ամբողջ սոցիալական կյանքը, վերոնշյալ մեթոդիկան հնացել է։ «Ճիշտ չէ պահանջել, որպեսզի միայն քաղաքացիները տեղեկություններ ներկայացնեն հանցագործությունների մասին, կամ իրենց ցուցմունքներով նպաստեն արդյունավետ քննության ապահովմանը։ Սա հնացած մեթոդ է, եւ պետք է հրաժարվել դրանից։ Բանավոր ապացույցները կարեւոր են, բայց ժամանակի ընթացքում քրեակատարողական մեխանիզմներում դրանք պետք է կրճատվեն՝ տեղը զիջելով փաստագրված գործունեությանը։ Իրավական եւ տեխնոլոգիական տեսակետներից՝ վերն ասվածի ապահովման համար արվում է հնարավոր ամեն բան»,- ասել է Աննա Վարդապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ