News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունիսի 25-ի առավոտյան ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց գողության վերաբերյալ ահազանգ: Ավագ դպրոցի տնօրենը հայտնում էր, որ նախորդ երեկոյան անհայտ անձը, օգտվելով առաջին հարկում գտնվող լաբորատորիայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր դպրոց, կոտրելով դռներն ու պատուհանները` մտել մի քանի դասասենյակ, կոտրել էր նաև ուսուցչանոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ, ուսումնասիրեց տարածքը: Իսկ Հրազդանի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արագ ստացան տեղեկություն, որն իրացրին Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների հետ: Ահազանգից կարճ ժամանակ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բաժին բերման ենթարկվեց նույն թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ