Տնտեսական կապերի ապաշրջափակումը կծառայի Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք միշտ շեշտել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի ապաշրջափակումն աշխատում է դրական միտումների ամրապնդման եւ, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավման համար»,-ասել է Զախարովան: