News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ  վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ