News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոռուպցիան միայն կաշառք տալով չի դրսեւորվում։ Եվ կաշառքը միշտ չէ, որ դրամական արտահայտություն ունի։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 29-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Կոռուպցիան, ըստ նրա, դրսեւորվում է նաեւ հովանավորության տեսքով։ Թեկնածուի կարծիքով, եթե չհաղթահարվեն այն պայմանները, որոնք նպաստում են դրան, կոռուպցիան լուրջ մարտահրավեր կդառնա օրենքի գերակայությանը։ «Դա, իր հերթին, կնպաստի Հայաստանում դեմոկրատիայի հիմքերի խարխլմանը։ Օրենքի գերակայության մասին խոսելը՝ արտոնյալ մարդիկ ունենալով, ֆանտաստիկայի ժանրից եմ համարում»,- ասել է Վարդապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ