News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս կասպյան հնգյակի միջեւ գործընկերության խորացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինւ Աշխաբադում կայացած գագաթաժողովի ժամանակ:

«Հնգյակը էներգետիկ ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ ունի։ Արդեն իսկ իրականացվում են համաձայնագրեր Կասպից ծովում գտնվող նավթի եւ գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ։ Սա հնարավորություն է տալիս ողջամտորեն եւ արդյունավետ կերպով, նկատի ունենալով կողմերի շահերը, օգտագործել Կասպից ծովի բնական ռեսուրսները ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում»,-ասել է Պուտինը: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս կասպյան հնգյակի միջեւ գործընկերության խորացման օգտին՝ քաղաքականության, անվտանգության, տնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաեւ հումանիտար օրակարգի բազմաթիվ ասպեկտներում: 

«Մենք կարծում ենք, որ փխրուն ծովային էկոհամակարգն առավել արդյունավետ կերպով փրկելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել համապատասխան իրավական դաշտի ստեղծման գործընթացը, որը հիմնված է Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիայի վրա: Այդ կապակցությամբ մենք առաջարկում ենք մտածել մոտ ապագայում այս կոնվենցիայի կողմերի խորհրդաժողով հրավիրելու մասին»,-ասել է Պուտինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ