News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մերձկասպյան երկրների նախագահներն Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթաժողովին հաստատել են իրենց պետությունների տարածքներն այլ երկրներին ագրեսիայի իրականացման համար չտրամադրելու փաստը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահները վերահաստատել են, որ Կասպից ծովում ափամերձ պետությունների գործունեությունը կիրականացվի հետեւյալ սկզբունքների հիման վրա. այլ պետություններին որեւէ ափամերձ պետության կողմից իր տարածքն առափնյա պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի կամ այլ ռազմական գործողությունների իրականացման համար չտրամադրելը»,- ասվում է վեցերորդ գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում:

Բացի այդ, հնգյակի առաջնորդները վերահաստատել են ափամերձ պետություններին չպատկանող զինված ուժերի՝ Կասպից ծովում ներկա չլինելու սկզբունքը։

«Նախագահները վերահաստատել են, որ Կասպից ծովում ափամերձ պետությունների գործունեությունը կիրականացվի հետեւյալ սկզբունքների հիման վրա. խաղաղ նպատակներով Կասպից ծովի օգտագործման, այն խաղաղության, բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության գոտու վերածման, Կասպից ծովի հետ կապված բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծման»,- ասվում է փաստաթղթում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության, պետությունների ինքնիշխան իրավահավասարության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, փոխադարձ հարգանքի, համագործակցության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաեւ Կասպից տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ