News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Ռուսական նավթի արտահանման համար առաջարկվող գնի սահմանաչափը կգործի միայն այն դեպքում, եթե Եվրոպայի սահմաններից դուրս երկրները եւ ԱՄՆ-ն միանան սխեմային, հայտարարել է Shell-ի գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը, փոխանցում է Reuters-ը:

G7 երկրները պայմանավորվել են արգելել որոշակի գնից բարձր վաճառված ռուսական նավթի փոխադրումը։ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք G7-ի անդամ չեն, ռուսական նավթի խոշորագույն ներկրողներն են։

«Գների սահմանափակումը կաշխատի միայն այն դեպքում, եթե դուք շատ ակտիվ մասնակցում եք գների սահմանափակման համակարգում»,- լրագրողներին ասել է վան Բերդենը: «Եթե խոսքը Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների մասին է, որոնք համաձայնում են կամ գնի սահմանաչափ են սահմանում, ապա դուք կշարունակեք տեսնել այն, ինչ է կատարվում այս պահին, այսինքն՝ ռուսական նավթը կգնա երկրներ, որոնք դեռ գնում են այն»։

G7-ի կողմից քննարկված առաջարկն ապահովագրական ընկերությունների միջոցով գների սահմանաչափի ներդրում էր ներառում, ինչը կնշանակի, որ պահանջներին չհամապատասխանող բեռները ապահովագրված չեն լինի:

«Ես այնքան էլ վստահ չեմ՝ դա կաշխատի, թե ոչ եւ ով պատիժ կկրի՝ ապահովագրական ընկերությունը, թե՞ այլ կողմ»,- ասել է վան Բերդենը: «Ես չեմ ասում, որ դա չի աշխատի, բայց կարծում եմ, որ դեռ վաղ է եզրակացություններ անել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ