News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է արգելված բեռով նավթային լցանավի՝ Բաթումի նավահանգիստ մուտքի փաստը, հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Իհարկե, մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Դա շատ կարեւոր խնդիր է, եւ բոլորը հետեւում են այդպիսի գործունեությանը։ Մենք աշխատում ենք պետական ​​կառույցների, մաքսային եւ Եկամուտների ծառայության հետ: Մենք լավ համագործակցություն ունենք այդպիսի հաղորդումների մասով»,- լրագրողներին ասել է Դեգնանը:

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ իրենք կշարունակեն «ուշադրությամբ հետեւել պատժամիջոցները շրջանցելու բոլոր փորձերին»։ Դեգնանն ընդգծել է, որ այս գործընթացում «շատ կարեւոր» է Վրաստանի կառավարության լուրջ վերաբերմունքը։

Կիրակի թուրքական դրոշով լցանավի մասին, որը մինչեւ 30 հազար տոննա բեռ էր տեղափոխում եւ պատկանում է ռուսական ընկերությանը, հայտնել էր ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքը։ Լրագրողները կատարվածը որպես Վրաստանը միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգտագործելու փորձ են որակել՝ ենթադրելով, որ երկրի իշխանությունները ներգրավված են դրանում:

Վրաստանի կառավարությունը հաստատել է նավի՝ Բաթումի նավահանգիստ մտնելու փաստը՝ նշելով, որ ոչ նավը, ոչ դրա սեփականատերը միջազգային պատժամիջոցների ցուցակներում ներառված չեն։ Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ միայն փաստաթղթերը ստուգելիս է պարզվել, որ նավը պատժամիջոցների տակ գտնվող բեռ է տեղափոխում։ Արդյունքում լցանավին հրանահնգվել է շրջվել՝ թույլ չտալով իջեցնել բեռը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ