News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եւ այն կետը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հասարակության 1-2 %-ն է կարդացել, շատերը նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձրել: Այս մասին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր՝ հունիսի 29-ին,  քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

«Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն կետում, որում սահմանված է այլընտրանքային ճանապարհ, սահմանված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի ապահովությունը, պետք է դուրս գան Բերձորից եւ գնան Ադրբեջանի կողմից սահմանված գծում տեղակայվելու:  Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ կողմերի համաձայությամբ պետք է հաստատվի նախագիծ, մինչեւ երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրական ճանապարհ, եւ մնացած գործողությունները ըստ դրա իրականացվեն: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձոր, Աղավնո եւ Սուս գյուղերը: Հայաստանի իշխանությունների կամքից եւ որոշումից էր կախված, թե այդ նախագիծը ինչպես կհաստատվի եւ դրա արդյունքով Բերձոր քաղաքը եւ հարակից գյուղերը չեն հայտնվի ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ շատ հաճախ հղում է արվում նոյեմբերի 9-ի այն դրույթներին, որոնք միայն Հայաստանի պարտավորությունների մասին են, սակայն լռում են Ադրբեջանի պարտականությունների մասին;

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել: Բայց այս իշխանությունների դեպքում խոսել հայկական շահի մասին՝ ավելորդ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ