Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի որոշումը: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Սա եւս մի հանգրվան է հայ-կանադական հարաբերությունների աստիճանական զարգացման գործում, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է նա։