News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ վիճակում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման սկզբում։

«Այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք, կատարվում է։ Ապրանքաշրջանառությունն աճում է. Անցյալ տարի այն աճել է ավելի քան 16 տոկոսով, մեր վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին աճել է մոտ 5.5 տոկոսով, այսինքն՝ կայուն աճը շարունակվում է։

Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թ. մեր համատեղ պլանը (ոուս-ադրբեջանական համագործակցության)։ Մեզ մոտ ամեն ինչ առաջ է շարժվում: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք նորից քննարկելու այս թեման: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն գաղափարների համար, որոնք դուք ձեւակերպեցիք մեր ոչ պաշտոնական շփման, ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Այն գործնական էր բառիս ամենաբարձր իմաստով, գործընկերները շատ հետաքրքիր առաջարկներ արեցին տարածաշրջանային համագործակցության զարգացման մասով։ Ուստի, ամեն դեպքում, մեր հանդիպումն արդեն օգտակար էր, եւ երկկողմ հարաբերություններն այժմ լրացուցիչ խթան կստանան մեր երկկողմ զրույցից»,- ասել է Պուտինը։

Ալիեւը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ապագայում կշարունակեն հաջողությամբ զարգանալ։ «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ կզարգանան՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ