News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Ադրբեջան նախատեսված այցերի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլորովին վերջերս մեր արտգործնախարարը Բաքվում էր։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք նրան ընդունելու համար: Նախապատրաստվում է մեր վարչապետի եւ Պետդումայի նախագահի այցը»,- ասել է Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումը կայացել է Աշխաբադում Կասպյան գագաթաժողովի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ