News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգեւատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։

Կյաժին նշանակել են ոստիկանության Երեւանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել  Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլեւ Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել, ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։

Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ  գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ Օրեր առաջ էլ Այվազյանի ծննդյան օրն էր, նա մեծ փարթի էր կազմակերպել՝ նշելով ե՛ւ պաշտոնի բարձրացումը, ե՛ւ տարեդարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ