News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր քաղաքագետներ և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ պնդում են, որ առաջիկայում ՀՀ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու՝ կապված Արցախի կարգավիճակի, կոմունիկացիաների, Բերձորի, ինչպես նաև իշխանությունների կողմից առաջ քաշված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։

Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս և նմանօրինակ այլ հարցերի շղթաները «փակելու» և հանրության ուշադրությունը հերթական անգամ բուն գործընթացներից շեղելու նպատակով իշխանությունները տարատեսակ «շոուներ» ու այլ միջոցներ են մշակում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած գործող իշխանությունները վստահ են, որ իրենք մանիպուլ յացիայի գծով «աշխարհի չեմպիոն» են, այդուամենայնիվ, նախորդ շաբաթ արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել, որոնց առաջ խնդիր է դրված իշխանության PR բլոկին հատուկ թրեյնինգների միջոցով «մարզել» և պատրաստել տեղեկատվական դաշտում մանիպույլատիվ գործընթացներ ապահովելու գործին։ Հասկանալի է՝ մեղմ ասած, ոչ անվճար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ դասընթացները տեղի են ունենում մի քանի խմբերով՝ մասնավորաբար Աղվերանում և Ծաղկաձորում։ Թերթի տեղեկություններով, մանիպուլ յացիայի «դասերն» անցնում են իրավիճակային տարբեր խնդիրների առաջադրումով, ինչպես նաև մասնագիտական կինոդիտումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերի...
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դիմել է քաղաքացիներին եւ պայքարի կոչ արել
Քաղաքական գործիչը կալանավայրից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 12-ին ընթերցել է նրա կինը...
Համընդհանուր ապատիան Հայաստանում խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. փորձագետ
Հասարակությունն ընդհանուր ապատիայի մեջ է...
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյանը պնդում է՝ իր նկատմամբ ճնշումները շարունակվում են
Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել․․․
Ֆոտոռեպորտաժներ