News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ՝  հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որեւէ արձագանք չկա։ Թեեւ նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է բողոքարկի ԲԴԽ-ի այս որոշումը։ Քանի որ Ռուբեն Վարդազարյանը նորից սկսել է լրագրողների զանգերին չպատասխանել, մենք կապ հաստատեցինք նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել, ու չի կարող ասել, թե ինչ գործողություններ կհետեւեն դրան։

«Որոշումը դեռ չունենք, հենց ստանանք, էնտեղ օրենքով հնգօրյա ժամկետ կա՝ որոշումը հրապարակելուց մինչեւ ֆիզիկապես որոշումը մեզ տալը, հենց լինի որոշումը, մեր գործողությունները կորոշենք։ Ինչ-որ գործընթացներ, ամեն դեպքում, պլանավորվում է առնվազն Սահմանադրական դատարան դիմելու շրջանակներում օմբուդսմենի՝ արդեն իսկ դիմումի տրամաբանությամբ, բայց մինչեւ որոշումը չլինի, ես չտեսնեմ՝ էնտեղ ինչ է գրված, մնացած գործընթացները պարզ չեն լինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե ԲԴԽ անդամներն ինչն են համարել խախտում, ինչի հիման վրա էլ կասեցրել են լիազորությունները։

Հարցին՝ իրենք, ամեն դեպքում, հակվա՞ծ են բողոքարկելու, Օրբելյանն ասաց․ «Անձամբ իմ հակումը բավարար չէ, ես պետք է դա քննարկեմ պարոն Վարդազարյանի հետ, բայց ես նախնական ակնկալում եմ, որ բողոքարկելու ենք, բայց թե որ ընթացակարգով, որտեղ՝ միջազգային ատյան, թե Սահմանադրական դատարան, դա մի քանի օրից պարզ կլինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ
Կհստակեցվի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և կվերանայվի զինվորական...
«Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են
Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը կայացվել էր օգոստոսի 28-ին...
«Փաստ». Սպասում են ներվելու մասին խոստումի
Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև...
«Ժողովուրդ». Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել
Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության...
«Հրապարակ». Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն
Պետական ապարատը, կարելի է ասել, պարալիզված է, բնակիչներին հուզող հարցերին իշխանությունը...
«Փաստ». Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ
Հակառակ դեպքում, առնվազն տասնյակ ոստիկաններ արդեն իսկ պիտի պատասխանատվության ենթարկվեին, ոչ թե...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ