News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում սեփականության իրավունքով գույք հանձնեց «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է «Սևանի  ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարապմունքները և մրցումները  բարելավելու  անհրաժեշտությունից։

«Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիա» հասարարական կազմակերպությունը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, որ  2020 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրով Չինաստանի Օպտիմիստ դասի Ասիական և միջազգային աջակցման պլանի  2016-2020 նվիրատվության  ծրագրից որպես բարեգործություն  5 հավաքածու Օպտիմիստ դասի առագաստանավ նվիրի իրենց՝ Հայաստանում մանկապատանեկան սպորտի զարգացման նպատակով:

Առագաստանավերը Հայաստան են ներմուծվել 2021թ. դեկտեմբերի 16-ին: Ֆեդերացիան դիմել է, որպիսի ներմուծված բեռը  ձևակերպվի, որպես բարեգերծություն, սակայն մերժվել է: Ֆեդերացիան,  ելնելով իր ֆինանսական խնդիրներից, չի կարողացել սահմանված կարգով իրականացնել մաքսային վճարումներ, և նշված բեռը ձևակերպվել  է «Հրաժարում՝ հօգուտ պետության»  մաքսային ընթացակարգով:

Հայաստանում առագաստանավային սպորտը զարգացել է սկսած 1970-ական թվականներից: Այդ ընթացքում առագաստանավային սպորտի զարգացման մեջ մեծ դեր ունի Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, որի մարզիկներն են հիմնականում համալրել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը: Սկսած 1990-ական թվականներից՝ մարզադպրոցը չի եղել գույքային ոչ մի ծրագրում և չի ստացել առագաստանավեր:  2021 թվականին Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիան ընդգրկվեց Ասիական և միջազգային բարեգործական ծրագրում և ստացավ 5 հատ օպտիմիստ դասի առագաստանավ, որոնք պետք է ծառայեն Հայաստանում մանկապատանեկան առագաստանավային սպորտի զարգացման համար:

«Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում գործում են առագաստանավային սպորտի, բայդարկայով և կանոէով թիավարության և լողափնյա վոլեյբոլի բաժանմունքներ: Առագաստանավային սպորտի բաժանմունքում գործում է 8 խումբ, մարզվում է 64 մարզիկ:

Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելով՝ չեն լուծվելու ֆինանսական խնդիրներ, լուծվելու են միայն սոցիալական խնդիրներ: Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելը կխթանի առագաստանավային մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը հանրապետությունում, կավելացվի առագաստանավային մարզաձևով պարապողների թիվը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ