News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 30-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որոնցից մեկը Գլխավոր դատախազի ընտրության հարցն է, մյուս 4-ը վերաբերում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությանը:

Նախօրեին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը:

Նախօրեին նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Արտակ Կրկյաշարյանը: Մյուս դատավորների ընտրությունը կկայանա այսօր:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին:

Դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար առաջադրված է 3 թեկնածու, որոնցից մեկը պետք է ընտրվի:

Ստորեւ ներկայացնում ենք 4 տեղի համար 3-ական թեկնածուների անունները.

1.            Ռուբիկ Մխիթարյան, Արսեն Նիկողոսյան եւ Արթուր Սարգսյան

2.            Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան եւ Սերգեյ Չիչոյան

3.            Հովհաննես Ավագյան, Կարեն Բիշարյան եւ Նելլի Հարությունյան

4.            Լիլիթ Գրիգորյան, Արտակ Կրկյաշարյան եւ Մուշեղ Հարությունյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ