Այսօր ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ, հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով: