News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում հաստատեց ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով հարցը նշեց, որ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է 2021-2026 թթ գործունեության  ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ ներառում է ծախսային այնպիսի առաջնահատկություններ, որոնք պետք է  նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ եւ ժամանակին իրագործմանը:

«2023-2025 թթ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրվելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Կարեւոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման եւ այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում:

Մեր գնահատականներով հարկաբյուջետային քաղաքականության կարեւոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թ  բյուջեով  սահմանված թիրախային ցուցնաիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես կռավարության պրտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նխատեսված է եւ չի գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, սահմանված 60,2 տոկոսի փոխարեն:

Հարկային եկամուտները կգերազանցել ՀՆԱ 23,4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը:

Այս տարվա 5 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10,2 տոկոս, թույլ է տալիս ենթադրել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7 տոկոս աճով: Դեռեւս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկաներում առկա զգալի գնաճով:

Գալիք 3 տարիներին տնտեսական աճի թիրախը սահմանված է տարեկան 7 տոկոս: Դրան կնպաստի կապիտլ ծախսերի ծավալը: Դրանք այս տարվա ՀՆԱ 4,5 տոկոսից կբարձրանան եւ 2025-ին կլինեն ՀՆԱ 6 տոկոսի սահմաններում: 2023-2025-ին բյուջեի ծախսային մակարդակը կգտնվի ՀՆԱ 28 տոկոսի սահմաններում:  Բյուջեի դեֆիցիտը 3 տոկոս մակարդակից կկրճատվի՝ 2025-ի ավարտին կհասնի 2,5-2,7 տոկոսի սահմաններում:

Տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում: 2025-ի ավարտին այն կգտնվի 55-56 տոկոսի սահմաններում:

Կրթության ոլորտում ֆինանսավորումը մինչեւ 2025 թվականը կավելանա 2,3-ից  մինչեւ 2,6 տոկոս, իսկ առոջղապահության ոլորտում՝ 1,6  տոկոսից կդառնա 1,7 տոկոս»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ