News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի իշխանությունները հիմնել են պետական ընկերություն, որն զբաղվելու է կոկայի աճեցմամբ, արդյունաբերական մշակմամբ եւ պատրաստի ապրանքի իրացմամբ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է հարավամերիկյան երկրի նախագահ Լուիս Արսեն։

«4 746 գերագույն հրամանագրով մենք ստեղծել ենք կոկայի տերեւների արտադրման Kokabol բոլիվիական հանրային ընկերությունը՝ կոկայի տերեւի հիման վրա զարգացնելու համար բազային քիմիական արդյունաբերությունը, արտադրությունը, ստացված ապրանքի վերամշակումը եւ իրացումը»,- տեղեկացրել է պետության ղեկավարը։

Նա ասել է, որ կազմակերպությունը նաեւ հետազոտություններ կիրականացնի եւ կզբաղվի տեխնոլոգիական արտադրության զարգացմամբ՝ կոկայի տերեւի եւ դեղորայքային բույսերի հիման վրա, «արդյունաբերականացման եւ ներմուծման կրճատման քաղաքականության շրջանակում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ